ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՉԱԳԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՊԱՀԵՍՏ ԱՎՏՈՏՆԱԿԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ, ԹՈՆՐԱՏԱՆ, ԱՆԱՎԱՐՏ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ԹՈՆՐԱՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԻ, ԾԱԾԿԻ, ՇՎԱՔԱՐԱՆԻ, ԶՈՒԳԱՐԱՆԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Հովհաննես Վաչագանի Ալեքսանյանի 2024 թվականի նոյեմբերի 03-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Դալարիկ Երևանյան փողոց 15 հասցեում գտնվող Հովհաննես Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-036-0003-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 125,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով, պահեստ ավտոտնակի 1-ին հարկը 82,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով, թոնրատունը 26,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով, անավարտ ավտոտնակը 21,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով, թոնրատան 1-ին հարկը 32,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով, աստիճանահարթակը 7,2 քառակուսի մետր, ծածկ 11,0 քառակուսի մետր, շվաքարան 7,2 քառակուսի մետր, զուգարան 3,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով, անավարտ շինություն 5,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով։ Համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձ «ԱՐՏՊՐՈՋԵՔՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024XCLRUZ:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քառակուսի մետրի համար կազմում է 631.0 (Վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, օժանդակ շինությունների համար կազմում է 378,6 (Երեք հարյուր յոթանասունութ դրամ վեց լումա) ՀՀ դրամ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 154000 (Մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|