Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշման պահանջները և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու և կրթական ծրագրի գործունեության իրականացման նպատակով հողատարածք տրամադրելու մասին.
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող Դալարիկ բնակավայրում գտնվող 04-036-0023-0144 կադաստրային ծածկագրով, Հ․Բաղրամյան փողոց 20/1հասցեում գտնվող 0,072հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը (այսուհետ`գույք), անհատույյց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Թումո»ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ կրթական ծրագրի իրականացման նպատակով:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|