Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Էմին Լավրենտի Եղիազարյանի 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 126 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղում գտնվող քաղաքացի` Էմին Լավրենտի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-091-0176-0006/ 6.0139 հա հողատարածքը` /վարելահող/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի`/խաղողի այգի/ :
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: