Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի փետրվարի 18-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-18022025-04-0103
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 03-ի N 851-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1) Որոշման մեջ 1-ին կետում «0.01294» թիվը փոխարինել «0.01179» թվով։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։