Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Էմին Լավրենտի Եղիազարյանի թիվ 358 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղում գտնվող Էմին Լավրենտի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող 7,2442 հա /կադաստրային ծածկագիր` 04-091-0148-0008/ հողատարածքը /կորիզավոր, վարելահող, խաղող/ 3,0155հա-ը ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /կորիզավորի/:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: