Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 հունվարի 2025 թ.

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի  N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N51 ակտը  և Հայք Սերժիկի Սարգսյանի 2025 թվականի հունվարի 27-ի դիմումը

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայր Շահումյան փողոց 31 հասցեում գտնվող Հայք Սերժիկի Սարգսյանին, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-036-0004-0002, վկայական՝ N 18042023-04-0011 տրված է 08 դեկտեմբերի 2022 թվականին/ հողամասում կառուցված  12,60մ*9,20մ չափերի առևտրի սրահի և 2,6մ*6,20մ չափերի պահեստի  շահագործման համար,  Հայք Սերժիկի Սարգսյանին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։

 2. Հայք Սերժիկի Սարգսյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի  900475054194 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։

 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայարփի Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner