Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Արտուշ Աշոտի Հակոբյանի 2025 թվականի ապրիլի 16-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Արտուշ Աշոտի Հակոբյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Դալարիկ բնակավայր Հ. Բաղրամյան փողոց 18 շենք 3/1 /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0019-0125/ հասցեում, արտաքին մակերեսը 84,9քմ չափերի մեկ հարկանի բնակելի տան կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Արտուշ Աշոտի Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Արտուշ Աշոտի Հակոբյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|