Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Դավիթ Թովմասյանի 2025 թվականի փետրվարի 2-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Դավիթ Թովմասյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Արևադաշտ բնակավայր 4 հողամաս հասցեում, 87,580խմ ծավալի ջրավազանի և 21,56քմ պոմպակայանի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Դավիթ Թովմասյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Դավիթ Թովմասյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|