Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2025 թ.

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի  N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 07-ի N ՇՍՏ/320/27538-25 ակտը  և «Կտուրշեն»ՍՊԸ-ի 2025 թվականի նոյեմբերի 10-ի դիմումը

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայր 3 հողամաս  հասցեում գտնվող«Կտուրշեն»ՍՊԸ-ին՝ սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-019-0121-0015, վկայական՝ 21012025-04-0024 / հողամասում գեոմեմբրանով 97000 խմ ծավալով ջրավազան և պոմպակայան կառույցների շահագործման համար, «Կտուրշեն»ՍՊԸ-ին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։

2. Իրավաբանական անձ «Կտուրշեն»ՍՊԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի  900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։

 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայարփի Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner