Այսօր: Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



10 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳԱՐԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ԿԱՄՈ ՀՈՐԻԶՈՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՆԿՈՒՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22․1 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» 600-Ն որոշման հավելված N 1-ի 2-րդ կետով, հիմք ընդունելով Կամո Հորիզոնի Դանիելյանի դիմումը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի 3-րդ փողոց 15 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Կամո Հորիզոնի Դանիելյանին /ծնված՝ 15․01․1958թ․/,  Գրետա Մկրտչի Ավետիսյանին /ծնված՝ 17․07․1962թ․/, Հարություն Կամոյի Դանիելյանին /ծնված՝ 15․12․1981թ․/, Հակոբ Կամոյի Դանիելյանին /ծնված՝ 07․09․1985թ․/, Հերմինե Կամոյի Դանիելյանինին /ծնված՝ 02․11․1983թ․/ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի 3-րդ փողոց 15 հասցեում գտնվող 0,65 հա օրինական հողամասի վրա 1984 թվականին կառուցված 220,7 քմ ներքին մակերեսով բնակելի տունը և 1984 թվականին կառուցված 25.7 քմ ներքին մակերսով նկուղը ճանաչել օրինական։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 912-Ն որոշման 22․1 կետի համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման համար վճար չի սահմանվում։ 

3․ Ընդունել ի գիտություն, որ

1) Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։

2) Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի 3-րդ փողոց 15 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2025FGRSYN:

5. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner