Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 15-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի, 31–րդ կետով և հիմք ընդունելով <<ՍՄԱՅԼ ԳԱՐԴԵՆ>> ՍՊԸ-Ը լիազորված անձ Արսեն Բաղդասարյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. <<ՍՄԱՅԼ ԳԱՐԴԵՆ>> ՍՊԻ-ին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23062022-04-0045 վկայական, տրված 23 հունիսի 2022 թ/ 04-022-0111-0039 կադաստրային ծածկագրով 5,4994 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, գործառնական նշանակության հողերից 0,1908 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գոործառնական նշանակությամբ հողատեսքից փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 4500 մ/խ ջրավազան կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |