Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստան էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր իրավախորհրդատուի դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Հ․ Թումանյան փողոցի 69-71 հողամասի տարածքի էլեկտրասնման համար նախատեսված 1x160/10 կՎԱ հզորության լրակազմ տրասնսֆորմատորային ենթակայանի կառուցման նպատակով տրամադրել անհրաժեշտ 4մx5մ, 20մ2 մակերեսով հողատարածք 100մ շառավղով տեղադիրքի սահմաններում։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |