Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22, 24-րդ կետերով, «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 25-ի 510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ 04-080-0103-0343  կադաստրային ծածկագրով 1,2326 հա օգտագործվող հողամասը օրենսդրության խախտումներով հատկացված և կադաստրային քարտեզագրման արդյունքում որպես առանձին գույքային միավոր հաշվառված վարելահողը նախատեսված չէ Հայաստանի հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները , և/կամ չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Սիրեկան Այվազյան դիմումը, որ ինքը մինչ օրս տիրապետում է և բարեխղճորեն օգտագործում վերոնշյալ հողամասը, վճարում հարկեր․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Ճանաչել Սիրեկան Այվազյանի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի 04-080-0103-0343 կադաստրային ծածկագրով 1,2326 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ։
  2. Հատկացումից ավել օգտագործվող 1,2326 հա հողամասը սեփականության իրավունքով հատկացնել Սիրեկան Այվազյանին։
  3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ժենյա Հակոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner