Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 128-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 նոյեմբերի 2023 թվականի N 128-Ա

<<ԱԳՐՈՆՈՎԱ>> ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԳԱՐԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով«Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով  և հիմք ընդունելով «Ագրոնովա» ՍՊԸ-Ի կողմից լիազորված անձ՝ Վահե Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․

1. «Ագրոնովա» ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  03042023-04-0005 վկայական /3 ապրիլի 2023թ/ 04-028-0513-0002 կադաստրային ծածկագրով/ 200,5093 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 3,6288  հա  գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության  հողերի ոռոգման համար  97 000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։

2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՍԱՖԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -5

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner