Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 12-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից |