Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով <<ԱՐԹՊՐՈՋԵՔԹ>> ՍՊԸ–ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 14-ի չափագրությունը /ծածկագրի` 20244SNYAE/ և 2024 թվականի նոյեմբերի 05-ին Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման Կ-05112024-04-0202 որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա գյուղում գտնվող` Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող /04-019-0116-0054-ից/ կադաստրային ծածկագրով 1.62466 հա գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողատեսքը /արոտավայր/` ամբողջությամբ փոխադրել կորիզավոր այգի բարձրարժեք հողատեսքի։
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: