Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի N 218-Ա որոշումը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 30-րդ, 31-րդ, 33-րդ կետի 4-րդ ենթակետով, 34-րդ, 39-րդ, 42-րդ և 46-րդ կետերի, ինչպես նաև համայնքի բնակավայրերում արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանավորման, նախապատրաստման և անցկացման ապահովումն իրականացնելու նպատակով.
Որոշում եմ`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակչության տարահանման հանձնաժողով` (այսուհետ՝ հանձնաժողով) համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակչության տարահանման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Ստեղծել Հանձնաժողովի կազմում օպերատիվ խմբեր` համաձայն հավելված N 3-ի:
4.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարահանման հանձնաժողովի նախագահին`
1) լրամշակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը և մինչև 2025 թվականի մայիսի 01-ը ներկայացնել Բաղրամյան համայնքի ղեկավարի հաստատմանը,
2) համագործակցելով փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հետ՝ որոշել համայնքի տարահանման (ընդունման) հավաքակայանների տեղակայման վայրերը։
3) առաջարկել համայնքի տարածքում գործող անկախ կազմակերպական-իրավական ձևից ուսումնական հաստատությունների ու հասարակական նշանակության կազմակերպությունների ղեկավարներին` կազմակերպությունների տարածքում ստեղծել՝
ա. արտահանման (ընդունման )հավաքակայաններ,
բ. ժամանակավոր տեղակայման կետեր,
գ. երկարատև բնակության կետեր,
դ. օբյեկտային տարահանման հանձնաժողովներ։
5. Ձևավորել տարահանման (ընդունման) հավաքակայանների աշխատակազմը, հաստատել հաստիքացուցակը և աշխատանքային խմբերի կազմերը, մշակել տարահանման (ընդունման) հավաքակայանների կանոնադրությունները, ղեկավարման մարմինների և աշխատանքային խմբերի անձնակազմերի պարտականությունները և դրանց հաստատման վերաբերյալ եռամսյա ժամկետում ընդունել համապատասխան հրամաններ կամ որոշումներ:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, տարահանման հանձնաժողովի նախագահ Մհեր Հարթենյանի վրա: