Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի N 218-Ա որոշումը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման 30-րդ, 31-րդ, 34-րդ, 39-րդ, 42-րդ և 46-րդ կետերի, ինչպես նաև համայնքի բնակավայրերում արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանավորման, նախապատրաստման և անցկացման ապահովումն իրականացնելու նպատակով.
Որոշում եմ`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակչության տարահանման հանձնաժողով` (այսուհետ՝ հանձնաժողով) համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Բաղրամյան համայնքի հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ստեղծել հանձնաժողովի կազմում օպերատիվ խմբեր` համաձայն հավելված 3-ի:
4.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարահանման հանձնաժողովի նախագահին`
1) Լրամշակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը և մինչև 2025 թվականի մայիսի 01-ը ներկայացնել Բաղրամյան համայնքի ղեկավարի հաստատմանը,
2) Համագործակցելով փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հետ, որոշել համայնքի տարահանման (ընդունման) հավաքակայանների տեղակայման վայրերը, առաջարկել համայնքի տարածքում գործող անկախ կազմակերպական-իրավական ձևից ուսումնական հաստատությունների ու հասարակական նշանակության կազմակերպությունների ղեկավարներին`
5.Կազմակերպությունների տարածքում ստեղծել`
ա. Աարահանման (ընդունման )հավաքակայաններ.
բ. Ժամանակավոր տեղակայման կետեր.
գ. Երկարատև բնակության կետեր.
դ. Օբյեկտային տարահանման հանձնաժողովներ.
6. Ձևավորել տարահանման (ընդունման) հավաքակայանների աշխատակազմը, հաստատել հաստիքացուցակը և աշխատանքային խմբերի կազմերը, մշակել տարահանման (ընդունման) հավաքակայանների կանոնադրությունները, ղեկավարման մարմինների և աշխատանքային խմբերի անձնակազմերի պարտականությունները և դրանց հաստատման վերաբերյալ եռամսյա ժամկետում ընդունել համապատասխան հրամաններ կամ որոշումներ:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, տարահանման հանձնաժողովի նախագահ Մհեր Հարթենյանի վրա: