|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հուլիսի 2024 թվականի N 70-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 04-089-0003-0022 ԳՅՈՒՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.8647 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 21-ի N 2/փ-256 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0003-0022 կադաստրային ծածկագրով 0.8647 հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի։
2. 0.8647 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
Կողմ -12 ԱՅՎԱԶՅԱՆ ԳՐԵՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|