Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 165-Ա <<ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> որոշման մեջ կատարել փոփոխություն։
1) Լոտ 5 տողում <<3-րդ կարգի անջրդի>> բառերի փոխարեն կարդալ << 3-րդ կարգի ջրովի>> բառերը։
2) Լոտ 5 տողում <<1 324 000>> բառի փոխարեն կարդալ << 3 805 000>> բառը։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։