Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Կարպիս Կառլոսի Պետրոսյանի 2025 թվականի ապրիլի 29-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Կարպիս Կառլոսի Պետրոսյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Արգինա բնակավայր Արգինա Հ. Շիրազի փողոց 18 բնակելի տուն /կադաստրային ծածկագիր՝ 04-019-0010-0017/ հասցեում, 10x4մ չափեի բնակելի տան ընդլայնման,7x6մ չափերի անասնաշենքի,10,5x4,5մ չափերի ավտոտնակի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Կարպիս Կառլոսի Պետրոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Կարպիս Կառլոսի Պետրոսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|