Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Վահան Ռաֆիկի Ավագյանի 2025 թվականի հունիսի 05-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Լեռնագոգ Ա․ Խաչատրյան փողոց, թիվ 92 հասցեում գտնվող Վահան Ռաֆիկի Ավագյանի, Մարիետա Երջանիկի Ավագյանի, Արփինե Ռաֆիկի Ավագյանի և Արաքսյա Ռաֆիկի Ավագյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 04-045-0017-0034 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 97.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով, օժանդակ շինություւները 95.64 քառակուսի մետր արտաքին մակերեսով, պարիսպ 4.68 քառակուսի մետր։ Համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձ Գևորգ Մյասնիկի Թորոսյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024UBHNUV:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քառակուսի մետրի համար կազմում է 631.0 (Վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, օժանդակ շինությունների և պարիսպի համար կազմում է 378.6 (Երեք հարյուր յոթանասունութ դրամ վեց լումա)։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 109400 (Մեկ հարյուր ինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|