Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Հասմիկ Խաչիկի Հակոբյանի 2025 թվականի ապրիլի 06-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Հասմիկ Խաչիկի Հակոբյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Տալվորիկ բնակավայր Զ. Անդրանիկի փողոց 13 բնակելի տուն /կադաստրային ծածկագիր՝ 04-091-0009-0007/ հասցեում, 9.8մ * 4մ օժանդակ շինություն, 6.56մ*4մ ավտոտնակի և 53.քմ ծածկոցի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Հասմիկ Խաչիկի Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Հասմիկ Խաչիկի Հակոբյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|