Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի բ) ենթակետով և 3-րդ կետով և հաշվի առնելով Մխիթար Խաչիկի Ենգոյանի լիազորված անձ Գոռ Նահապետյանի 2025 թվականի ապրիլի 10-ի դիմումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Կոմիտասի փողոց 18/3 կիսակառույց հասցեում գտնվող սեփականության իրավունքով Մխիթար Խաչիկի Ենգոյանին /ծնված 18/10/1988 թ․/ պատկանող 0.0354 հա / կադաստրային ծածկագիր 04-036-0226-0006-1/ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողը համարել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման։
- Փոփոխված 0,0354 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|