Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Մրազ Վազիրի Օզմանյանի 2024 թվականի սեպտեմբերի 09-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Վանանդ Ջիվանու փողոց, 19 հասցեում գտնվող Մրազ Վազիրի Օզմանյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0008-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 181,44 քառակուսի մետր արտաքին մակերեսով, օժանդակ շինությունները 87,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով և 12,8 քառակուսի մետր պարիսպ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ Գևորգ Մյասնիկի Թորոսյան Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024QXN2LS:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քմ-ի համար կազմում է 743.0 (Յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ օժանդակ շինությունների և պարիսպի համար կազմում է 445,8 (Չորս հարյուր քառասունհինգ դրամ ութ լումա)։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 179300 (Մեկ հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|