Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և հիմք ընդունելով «ՊԵՐՖԵԿՏ ԳԱՐԴԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի՝ Աշոտ Գրիգորյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ «ՊԵՐՖԵԿՏ ԳԱՐԴԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14032025-04-0078 վկայական, տրված 14 մարտի 2025թ․ /04-036-0135-0139 կադաստրային ծածկագրով / 6,2322 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 1,4778 հա փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական, նպատակային նշանակության գյուղարտադրական, գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման նպատակով։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |