Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սերոբ էդուարդի Ոսկանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սերոբ Էդուարդի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի /կադաստրային ծածկագրեր՝ 04-029-0106-0122, 04-029-0106-0128 /միավորումից առաջացող հողամասին /կադաստրային ծածկագիր՝ 04-029-0106-0139/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Բաղրամյան, 3 հողամաս>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: