Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Վազգեն Շահնազարյանի թիվ 279 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող Սոնիկ Շահնազարյանին (2/7),Վազգեն Շահնազարյանին (2/7), Անի Շահնազարյանին (1/7), Անդրանիկ Շահնազարյանին (1/7) և Սերոբ Շահնազարյանին (1/7) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.5 հա /կադաստրային ծածկագիր` 04-096-0156-0010/ հողատարածքը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /ծիրանենի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: