Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետով,հիմք ընդունելով Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի հողի սեփականատեր Քաջիկ Սիմոնյանի թիվ 731 դիմումը և Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դրական եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող Քաջիկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-036-0253-0004/ 0.72 հա հողատարածքը` /խաղողի այգի/ փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքերի /վարելահողի/։
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: