Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 38-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<Վանանդի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրենի 27․02․2024թ․ N 37 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող Վանանդ գյուղում գտնվող՝ 04-089-0003-0019 կադաստրային ծածկագրով 0,18086 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, 04-089-0003-0016 կադաստրային ծածկագրով 0,35934հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, 04-089-0003-0021 կադաստրային ծածկագրով 0,3245հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքները /այսուհետ գույք/,որոնք չեն ընդգրկված հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ կառավարության 2023թվականի նոյեմբերի 30-ին N2093 –Ն որոշման շրջանակներում Վանանդ բնակավայրում դպրոց կառուցելու նպատակով։
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|