Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ» ՓԲԸ-Ի տնօրեն Անդրանիկ Աբրահամյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1. «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01082023-04-0064 վկայական /1 օգոստոսի 2023թ․/ 04-091-0103-0020 կադաստրային ծածկագրով/ 18,8229 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 6 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 96 000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |