Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Գրիշա Պարգևի Մակարյանի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Գրիշա Պարգևի Մակարյանին տալ շինարարության թույլտվություն ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք գյուղ Դալարիկ Երիտասարդական փողոց 45 /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0022-0009/ հասցեում բնակելի տուն և ծածկոց կառուցելու համար։
2.Գրիշա Պարգևի Մակարյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3.Գրիշա Պարգևի Մակարյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10500 (տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: