Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացիների թիվ 278, 318, 368, 376 և 377 դիմումները`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող՝ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող 3.5 հա հողատեսքերը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի՝ /խաղողի այգի/ համաձայն հավելվածի ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: