Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով  Բաղրամյան համայնքի  ավագանու 2022 թվականի մարտի  7-ի N 20-Ա  որոշումը,Գոհարիկ Մանուկյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը 
  
1.Գոհարիկ Մանուկյանի սեփականությունը հանդիսացող, 04-089-0015-0063կադաստրային ծածկագրով 0,37 հա նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական  նշանակության արոտավայր, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,02 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի  գործառնական նշանակության բնակելի կառուցապատման հողերի։ 2.Գոհարիկ Մանուկյանը  համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 66 000 ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում: 
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում: 
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : 
    
  |