Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Ալիկ Նորայրի Խաչատրյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 2341)․
Որոշում եմ՝
1․ Անհատ ձեռնարկատեր Ալիկ Նորայրի Խաչատրյանին տալ 2025 թվականի հունվարի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի, Արարատյան փողոց, 3 հասցեում գտնվող հիմնական շինությունում (50 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկության նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Ալիկ Նորայրի Խաչատրյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475054061 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 54000 (հիսունչորս հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։։