Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Ս․ Օրջոնիկիձեի փողոց 15/3 հասցեավորմամբ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում 1985 թվականին ինքնակամ կառուցվել Է անասնաշենք, մառան, թռչնանոց, ծածկ և պարիսպ, որոնց մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդիկ Գերասիմի Մկրտչյանը (ծնված՝ 08/09/1958 թվական), ով 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով։
Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,05046 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված անասնաշենքը, մառանը, թռչնանոցը, ծածկոցը և պարիսպը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024DNWN5R ծածկագրով, չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգ»-ի 2-րդ, 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ»-ի 33-րդ կետի դրույթներով ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Ս․ Օրջոնիկիձե փողոց 15/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 04-036-0023-0047-ից կադաստրային ծածկագրով 0,05046 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 46,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 10,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը, 4,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով թռչնանոցը, 37,1 քառակուսի մետր ծածկը և 0,7 քառակուսի մետր պարիսպը ճանաչել օրինական, դրանք համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականությունը։
- Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները և հողամասը գնման նախապատվության իրավունքով ( ուղղակի վաճառք ) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացնող անձ Էդիկ Գերասիմի Մկրտչյանին։
- Օրինականացված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|