Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արտակ Տիգրանի Մարտիրոսյանի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 657 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող քաղաքացի Արտակ Տիգրանի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-029-0106-0008/ 0.85 հա հողատարածքը /վարելահող/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` /կորիզավորի/ :
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: