Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Նոթ»ՍՊԸ-ի տնօրեն՝ Սերգեյ Նելսոնի Վարդանյանի 2025 թվականի հուլիսի 07-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «Նոթ»ՍՊԸ-ին՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - «Նոթ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Դալարիկ բնակավայր 2 հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0294-0009, վկայական 26052025-04-0062 / հասցեում, 459,2քմ չափերի շվաքարանի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- «Նոթ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- «Նոթ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|