Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22 -ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 144-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|