Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 2/փ-254 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. Համաձայնություն տալ Արթուր ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-036-0003-0039 կադաստրային ծածկագրով 0,0956 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից, 0,025 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր։
2. Արթուր Ասատրայանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 54 500 ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. 0,025 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :