Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Ալիկ Մանվելի Բաղդասարյանի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Ալիկ Մանվելի Բաղդասարյանին, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք Դալարիկ բնակավայր Ս. Օրջոնիկիձեի փողոց /կադաստրայի ծածկագիր՝ 04-036-0022-0069, վկայական՝ 03012025-04-0012/ հասցեում, 202քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակի վերակառուցում և երկհարկանի բնակելի տան կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.Ալիկ Մանվելի Բաղդասարյանը, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Ալիկ Մանվելի Բաղդասարյանը, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Ալիկ Մանվելի Բաղդասարյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: