Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով <<ԱԳՐՈՖԻԼԴ>>ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար՝ Արփի Արթուրի Եսայանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Կողբավան գյուղի վարչական տարածքում գտնվող, <<ԱԳՐՈՖԻԼԴ >>ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից /կադաստրային ծածկագիր 04-054-0111-0120/ առանձնացված 8,6569 հա հողամասին տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Կողբավան, Արմավիր-Բագարան խճուղի, 2 հողամաս>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: