Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 30-ի N 27 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը ․
- Համաձայնություն տալ <<ԳԳՎ>>ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող, 04-080-0102-0314 կադաստրային ծածկագրով 10 հա արոտավայրը և 04-080-0102-0546 կադաստրային ծածկագրով 7,9153 հա այլ հողատեսքը փոխադրել Էներգետիկայի,կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակության։
- <<ԳԳՎ >>ՍՊԸ-ն համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը 10,0հա հողատարածքի համար՝ 33,660,000 /երեսուներեք միլիոն վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ, 7,9153 հա հողատարածքի համար՝ 26,643,000 /քսանվեց միլիոն վեց հարյուր քառասուներեք հազար / ՀՀ դրամ,ընդհանուր գումարը՝ 60,303,000/ վաթսուն միլիոն երեք հարյուր երեք հազար/ ՀՀ դրամ։
- Վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից՝ 30 օրվա ընթացքում:
- 17,9153 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|