Այսօր: Շաբաթ, 12 Ապրիլի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.04.25 «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ
Հարգելի՛ բնակիչներ․Տեղեկացնում ենք, որ 2025 թվականին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական  խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարի առաջին համայնքային փուլը կանցկացվի 2025 թվականին  մայիսի 6-ին ժամը` 11։00 ին, ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ-Մյասնիկյան մայրուղում։  Մրցաշարի երկու տարիքային խմբերում՝ 1-ին,  2-րդ, և 3-րդ տեղերում գրաված մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով ։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից 1 ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթերով։Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական  մրցաշարի կանոնագարգում հետևյալ ... Մանրամասն
07.04.25 ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։Ծրագրով նախատեսվում ... Մանրամասն
26.03.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ Բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարտի  31-ին՝  ժամը 14։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի ավագանու  թիվ   3-րդ  հերթական  նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

25.03.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ․ Գարնանային հորդառատ տեղումներով պայմանավորված գետերի ջրերի մեծացման հետևանքով հնարավոր սելավներից և ջրածածկումներից խուսափելու, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները։ Հեղեղներ և սելավներ գրանցվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզի փրկարարական վարչություն «911» հեռախոսահամարին։ Ստորև ներկայացնում ենք hեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները՝ Լինելով հիդրոլոգիական վտանգավոր երևույթ` ջրհեղեղները դասվում են խիստ տարածված, հաճախակի կրկնվող տարերային աղետների թվին և իրենց պատճառած մարդկային ու նյութական կորուստների տեսակետից շատ վտանգավոր են: Հիմնական պատճառներն ... Մանրամասն
13.03.25 «ԵՐԿՐԻ ԺԱՄԸ»

Հարգելի՛ բնակիչներ․
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ  2008 թվականից ի վեր Հայաստանում  իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը»։Կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2025 թվականին մենք նոր շունչ ենք հաղորդելու շարժմանը՝ «Երկրի ժամը» դարձնելով երբևէ կազմակերպվածներից ամենամասշտաբայինը։ Առաջարկում ենք մարտի 22-ին, ժամը՝ 20։30 ից 21։30-ը միանալ և աջակցել  շարժմանը՝ մեկ ժամով անջատելով հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։

12.03.25 ԽՈՒՍԱՓԵԼ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ

Հարգելի՛ բնակիչներ․
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված,անտառային և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելու նպատակով,ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

10.03.25 ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ

Հարգելի՛ բնակիչներ․
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:
Ձեզ ենք ներկայացնում համընդհանուր հայտարարագրման շրջանակում կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգի վերաբերյալ հղումը՝ https://cloud.mail.ru/public/HNCd/GRc7R1cn6

 

 

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner