11.11.24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ-ի ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ գործընկերներ․Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա առթիվ:Տեղական ինքնակառավարման մարմինները դժվարին, սակայն պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր զարգացող համայնքներով․ երկրի կայունության հիմքը ուժեղ ու կազմակերպված համայնքներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է՝ որոշումների կայացմանը և իրականացմանը, ինչը անշուշտ, մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականն է։ՏԻՄ համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության ...
Մանրամասն |
|
09.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ ՀՕ-110-Ն / և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի, սույն թվականի #նոյեմբերի 24 ին ժամը 12։00-ին Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի դպրոցի դահլիճում տեղի կունենա «ՄԵՌՈՏԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի հրաբխային խարամների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ #հանրային_քննարկում (2-րդ քննարկում)։Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր ...
Մանրամասն |
|
06.11.24
ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
|
Այսօր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվեց «ՕԴԱՅԻՆ-ՏԱԳՆԱՊ» ազդանշանի դեպքում բնակչության պատրաստման կազմակերպումը թեմայով փորձարկում֊վարժանք։ Գործարկվեց բնակավայրում առկա էլեկտրական շչակը, որին մասնակցում էին Լեռնագոգի վարչական ղեկավարը, Արմավիրի ԱԻՆ-ի ներկայացուցիչները,«Լեռնագոգի մանկապարտեզ» ՀՈԱԿ-Ը և Լեռնագոգի « Օնիկ Փակումեանի» անվան միջնակարգ դպրոցի սաներն ու մանկավարժական կազմը։
|
|
06.11.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՆՎԱԾ 13-ՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔ
|
Նորածին Դանիելը ընտանիքի 13-րդ զավակն է։ Դանիելի ծնունդը, բացի իր ընտանիքից, ուրախացրել է նաև ողջ համայնքի բնակիչներին, որի առիթով էլ Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը և Լեռնագոգ բնակավայրի ղեկավար Սարգիս Մարգարյանը այցելեցին նորածին Դանիելի ընտանիքին շնորհավորելու։ Համայնքի ղեկավարը և ներկաները ջերմորեն շնորհավորեցին ընտանիքին։
|
|
05.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին։ ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Լեռնագոգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԵՌՈՏԻ»ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի հրաբխային խարամների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային- քննարկում (4-րդ քննարկում )։ Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։ Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր է։
|
|
05.11.24
ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
|
Շմոլ գազից թունավորման դեպքերը չեն նվազում, ինչը քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելու և ազդանշանային սարքերը չկիրառելու հետևանք է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Եղե'ք իրազեկ․ Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից և ոչ բոլորովին հրդեհից: Ածխածնի մոնօքսիդի թունավորումը շատ վտանգավոր է կյանքի և առողջության համար, այն հեշտությամբ հանգեցնում է մահվան:Ինչպե՞ս ...
Մանրամասն |
|
28.10.24
ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆ
|
Հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեկնարկում է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը, որն անցկացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են հանդիսանում Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Մրցույթ-փառատոնին մասնակցելու հնարավորություն կունենան 13-35 տարեկան ստեղծագործողները՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։ Հայտերն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |