Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.01.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի` հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ բանակի օրվա առթիվ։Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Հայկական զինված ուժերի մարտական ոգին, ռազմագիտական հմտությունները, հայրենասիրությունը խարսխված են դարավոր պատմության ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ազատատենչության, մեր զորավարների անցած փառավոր ուղու և փորձի, ավելի ուշ արցախյան ազատամարտի բովում թրծված մարտիկների սխրանքի ու հայրենասիրության վրա։Այսօր էլ, երբ աշխարհը կանգնած է խաղաղությանն սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր պետության սահմանները, այլև իր մասնակցությունն է բերում միջազգային ... Մանրամասն
27.12.24 ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ ՆԱԵՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Երեխաներին ուրախացնելու նպատակով ` Բաղրամյան համայնքի ղեկավարը և ողջ անձնակազմը 14 վարչական բնկավայրերի 2-10 տարեկան երեխաներին նվիրեցին քաղցրեղենի նվեր–տուփեր։ Համայնքում գործող բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում էլ երեխաները ստացան իրենց նվերները։
Սիրելի՛ երեխաներ, շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը.․․ Թող ձեր բոլոր տարիները անցնեն խաղաղության և անհոգ մանկության մեջ․․․ Թող Ամանորյա լուսավոր, բարձր տրամադրությունը միշտ ուղեկցի ձեզ...

23.12.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ դեկտեմբերի 26-ին՝  ժամը 14 ։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024  թվականի  ավագանու  թիվ   12-րդ  հերթական  նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

23.12.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի՛ բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ դեկտեմբերի 24-ին՝  ժամը 16 ։00-ին, Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի բյուջեի հանրային քննարկում։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

26.11.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ նոյեմբերի 29-ին՝  ժամը 14 ։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024 թվականի  ավագանու  թիվ   11-րդ  հերթական  նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

25.11.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ․
Տեղեկացնում ենք որ, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում նախատեսվող միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր է։

18.11.24 ԼԻԶԻՆԳԸ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Լիզինգը որպես բիզնեսի զարգացման միջոց» տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում լիզինգատու կազմակերպությունները ներկայացնելու են առկա հնարավորությունները և լիզինգի պայմանները։ Հանդիպմանը կարող են մասնակցել  համայնքում բիզնես գործունեություն ծավալող գործարարները։Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 19-ին ժամը 10։30-ին,Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Շահումյան փող․, 36 շ․(Մաչանենց տուն) հասցեում։ Մասնակիցները կարող են գրանցվել հանդիպմանը հետևյալ հղումով՝ https://forms.gle/4iTQXN7XMSR9SMww5

 

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner