Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՊԵՐՖԵԿՏ ԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ի տնօրեն՝ Աշոտ Ռոբերտի Գրիգորյանի 2025 թվականի հունիսի 30-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «ՊԵՐՖԵԿՏ ԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ին՝ տնօրեն Աշոտ Ռոբերտի Գրիգորյան, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Դալարիկ 4 հողամաս հասցեում/կադաստրայի ծածկագիր՝ 04-036-0135-0105, վկայական՝ 16092024-04-0016/ 99000խմ ծավալով գեոմեմբրանով ջրամբար, 18x36մ չափերի պոմպակայան կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.Իրավաբանական անձ «ՊԵՐՖԵԿՏ ԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Աշոտ Ռոբերտի Գրիգորյան, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.«ՊԵՐՖԵԿՏ ԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Աշոտ Ռոբերտի Գրիգորյան, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.«ՊԵՐՖԵԿՏ ԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Աշոտ Ռոբերտի Գրիգորյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 9000 000(իննը միլիոն) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: