Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Արկադի Արայիկի Նահապետյանի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Արկադի Արայիկի Նահապետյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Արկադի Արայիկի Նահապետյանին սեփակնության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայր /կադաստրային ծածկագիր 04-036-0002-0004, վկայական՝ 19112015-04-0015 տրված է՝ 19 նոյեմբեր 2015 թվականին/ հասցեում 5մ*8մ չափերի ծաղիկի խանութի, 5մ*8մ չափերի արագ սննդի կետի, 10,56մ*8մ չափերի մեքենաների լվացման տեղամասերի կետի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Արկադի Արայիկի Նահապետյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|