Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N41 ակտը և <Բաղրամյան>ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գասպարյանի 2024 թվականի հոկտեմբերի 27-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր Գործարանային փողոց 17/3 հողամաս հասցեում գտնվող <Բաղրամյան>ՍՊԸ-ին, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-045-0108-0107, վկայական՝ N 20042023-04-0080 տրված է 20 ապրիլի 2023 թվականին/ հողամասում կառուցված շահագործման համար, <Բաղրամյան> ՍՊԸ-ին՝ տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2. <Բաղրամյան>ՍՊԸ-ն՝ տնօրեն Վլադիմիր Գասպարյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: