Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․  1․ Արտոնություն տրամադրելու ցանկը  և դրույքաչափերը  փոփոխել  ըստ  հավելվածի։ 2․Սահմանել՝ Բաղրամյան համայնքի վարչական սահմաններում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հաճախող երեխաների վարձավճարների փոխհատուցման դրույքաչափի  չափը և տեսակները՝ համաձայն հավելվածի։ 
3․Սույն որոշմամբ կիրառվող արտոնությունների համար հիմք են հանդիսանում հավելվածում նշված փաստաթղթերի ներկայացումը։ 
4․Սույն որոշման իրականացման լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարի առաջին տեղակալին։ 
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։  |